9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 14 » «Արսենալը» և «Ման. Սիթին» հաղթողին չորոշեցին (Տեսանյութ)
10:30
«Արսենալը» և «Ման. Սիթին» հաղթողին չորոշեցին (Տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում. «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին. Խեսուս Նավասի փոխանցումից հետո «զինագործների» դարպասը գրավեց Սերխիո Ագուերոն: Դաշտի տերերին հաջողվեց պատասխան գնդակը խփել միայն 63-րդ րոպեին, երբ Ջո Հարտը չկարողացավ որսալ Ջեք Ուիլշերի հարվածը: 11 րոպե անց «Արսենալին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 74-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաշիվը դարձրեց 2:1: Այնուհանդերձ, Մանուել Պելեգրինիի սաներին հաջողվեց խուսափել պարտությունից. 83-րդ րոպեին Մարտին Դեմիչելիսը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Այս հանդիպումից հետո «Արսենալն» ունի 6 միավոր, իսկ «Մանչեսթեր Սիթին»` 7:

Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»` 2:2

Գոլերը` Ուիլշեր 63՛, Սանչես 74՛ -  Ագուերո 28՛, Դեմիչելիս 83՛

Դիտումներ: 545 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Սանչես, Ման.Սիթի, Դեմիչելիս, Արսենալ, Ագուերո, Ուիլշեր | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել