22 Չորեքշաբթի
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Դավիդ Օսպինա. - «Ես կպայքարեմ «Արսենալի» մեկնարկային կազմի համար »:
13:41
Դավիդ Օսպինա. - «Ես կպայքարեմ «Արսենալի» մեկնարկային կազմի համար »:

«Արսենալի» Կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինան հայտարարել է, թե երջանիկ է Լոնդոնում եւ պատրաստ է մնալ «Արսենալում»՝ չնայած վերջերս Պետր Չեխի տրանսֆերին:

Ֆուտբոլիստը խոսել է նաև մամուլում շրջանառվող լուրերի մասին,ըստ որի իր ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնը»:

-«Այսօրվա դրությամբ ես «Արսենալի» դարպասապահն եմ եւ 4 տարի ունեմ գործող պայմանագրով: Ես պատրաստ եմ շարունակել ելույթներս «Արսենալում», պատրաստ եմ շարունակել ցույց տալ իմ մակարդակը:

«Էվերտո՞նը»: Դա շատ մրցունակ թիմ է, որն անցած մրցաշրջանում լավ մակարդակ է ցուցաբերել. այս թիմը լավ ֆուտբոլ է խաղում: Այլ տարբերակներ էլ կան, բայց իմ ուշքն ու միտքը «Արսենալում» է: Ցանկանում եմ «Էմիրեյթսում» շարունակել: Երջանիկ եմ Լոնդոնում»:

Օսպինան խոսել է նաև Չեխի մասին և հայտնել է,որ նա պատրաստ է մարզվել Չեխի հետ միասին.

-«Թիմ է եկել հրաշալի դարպասապահ, որով հիանում եմ: Արձակուրդների ժամանակ շատ բաներ կվերլուծեմ, իսկ հետո կխոսեմ մարզչի հետ: Ինձ համար մեծ պատիվ է այդպիսի հմուտ դարպասապահի կողքին հանդես գալը»,- ասել է Օսպինան:

Դիտումներ: 915 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Օսպինա, Արսենալ, Էվերտոն, Չեխ | - Վարկանիշ -: 5.0/1
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել