9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 25 » Արսենալը Լիվերպուլը և Մանչեստր Յունայթեդը կպայքարեն Ռոյսի համար
15:40
Արսենալը Լիվերպուլը և Մանչեստր Յունայթեդը կպայքարեն Ռոյսի համար

Միանգամից մի քանի անգլիական ակումբներ հետաքրքրված են գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով: Դրա մասին տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները:

«Daily Star»-ի տեղեկությունների համաձայն՝ Մարկո Ռոյսը հետաձգում է «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքելու բանակցությունները մինչեւ մրցաշրջանի ավարտ: Միեւնույն ժամանակ նա դժգոհ է այն փաստից, որ ակումբը վաճառում է իր առաջատար ֆուտբոլիստներին՝ Մարիո Գյոտցեին եւ Ռոբերտ Լեւանդովսկիին:

Բացի այդ, համաձայն պայմանագրի պայմանների՝ ներկայիս մրցաշրջանի ավարտից հետո Ռոյսի հետ պայմանագիրը խզելու հրաժարագինը կազմելու է 20 միլիոն ֆունտ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ միանգամից երեք անգլիական ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ՝ դա «Արսենալը», «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդն» են:

Այս մրցաշրջանում 25-ամյա Ռոյսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է երեք խաղ եւ դարձել մեկ գոլի հեղինակ:  

Դիտումներ: 354 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Ման.Յունայթեդ, Արսենալ, Լիվերպուլ, Բորուսսիա | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել