9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 22 » «Արսենալը» և «Ռեալը» համաձայնություն են ձեռք բերել
20:07
«Արսենալը» և «Ռեալը» համաձայնություն են ձեռք բերել

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունները համաձայնություն են ձեռք բերել կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանֆերի վաճառքի վերաբերյալ:

Խեդիրան կհամալրի «զինագործների» շարքերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերի դիմաց «Ռեալը» կստանա 11 մլն ֆունտ սթերլինգ: Հիշեցնենք, որ Սամի Խեդիրայի` «Ռեալի» ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականի ամռանը, ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել, իսկ «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նրան վաճառել ձմռանը, որպեսզի «չկորցնի» անվճար հիմունքներով:

Սամի Խեդիրան «Ռեալ» է տեղափոխվել 2010 թվականին, դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող:

Դիտումներ: 354 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Ռեալ, Արսենալ, Խեյդիրա | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել