11:29 Արտետա. «Ռեմսին ինձ հիշեցնում է Ֆաբրեգասին» | |
![]() «Արսենալի» ավագ Միկել Արտետան խոստովանել է, որ իր թիմակից Աարոն Ռեմսին իրեն հիշեցնում է Սեսկ Ֆաբրեգասին: Նախորդ մրցաշրջանից հետո, որը Ռեմսին փայլուն ելույթներ ունեցավ, նա բարձր մակարդակով սկսեց նաև այս մրցաշրջանը: Ուելսցին գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի սուպերգավաթային խաղում (2:1), իսկ շաբաթ օրը նրա գոլը հաղթանակ պարգևեց «Կրիստալ Փելեսի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում (2:1): Այժմ Արտետան հասկանում է, թե ինչու Արսեն Վենգերն այս ամռանը Ֆաբրեգասին չվերադարձրեց: Ի դեմ Ռեմսիի, «զինագործները» նոր Ֆաբրեգաս ունեն: -Աարոնն անկասելի է: Երբ կիսապաշտպանն այդքան շատ գոլ է խփում, դա թիմի լրացուցիչ հաղթաթուղթն է: Ռեմսին ինձ հիշեցնում է Ֆաբրեգասին, երբ նա հանդես էր գալիս «Արսենալում»: Իր լավագույն տարիներին Ֆաբրեգասը կարևոր գոլային փոխանցումներ էր կատարում և կարևոր գոլեր էր խփում: Կարծում եմ՝ փորձով և վստահությամբ Աարոնը կդառնա միայն ավելի ուժեղ,- ասել է Արտետան: Daily | |
|
| |
Երկուշաբթի, 11.07.2016 22:19
Երկուշաբթի, 11.07.2016 22:07
Երկուշաբթի, 11.07.2016 20:31
Երկուշաբթի, 11.07.2016 20:22
Երկուշաբթի, 11.07.2016 20:16
Երկուշաբթի, 11.07.2016 19:30
Հինգշաբթի, 07.07.2016 19:07
Չորեքշաբթի, 06.07.2016 22:21
Չորեքշաբթի, 06.07.2016 21:59
Չորեքշաբթի, 06.07.2016 21:49
Երեքշաբթի, 05.07.2016 17:28
Երեքշաբթի, 14.07.2015 13:41
Երեքշաբթի, 14.07.2015 13:16
Շաբաթ, 11.10.2014 13:39
Շաբաթ, 11.10.2014 13:31
Շաբաթ, 11.10.2014 13:04
Հինգշաբթի, 09.10.2014 15:30
Չորեքշաբթի, 08.10.2014 19:48
Երեքշաբթի, 07.10.2014 15:48
Շաբաթ, 04.10.2014 15:53
