9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 28 » Այսօր տեղի կուենա ՉԼ խմբային փուլի վիճակահանությունը
13:14
Այսօր տեղի կուենա ՉԼ խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։

ՈՒԵՖԱ-ի վիճակահանության կենտրոնն աշխատանքը կսկսի Մոնակոյում Երևանի ժամանակով ժամը 19.45-ին:

Արարողության ընթացքում քվեարկությամբ կընտրվի Եվրոպայի 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը, Արյեն Ռոբենն ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Վիճակահանությանը կմասնակցեն 22 ակումբներ, որոնք նվաճել են խմբային փուլի ուղեգիր անցյալ մրցաշրջանի արդյունքներով, և ևս 10 ակումբ, ովքեր հաղթահարել են որակավորման փուլերը։ Թիմերը բաժանված են չորս զամբյուղների։

Յուրաքանչյուր խմբում կընդգրկվի ամեն զամբյուղից մեկական ներկայացուցիչ։ Միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել նույն ազգային ասոցիացիան ներկայացնող թիմեր։

Ակումբները զամբյուղներում բաշխված են հետևյալ կերպ՝

Առաջին զամբյուղ' «Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա», «Չելսի», «Բենֆիկա», «Ատլետիկո», «Արսենալ», «Պորտու»:

Երկրորդ զամբյուղ' «Շալկե 04», «Բորուսսիա», «Յուվենտուս», «Պարի Սեն Ժերմեն», «Շախտյոր», «Բազել», «Զենիթ», «Մանչեսթեր Սիթի»:

Երրորդ զամբյուղ' «Բայեր», «Օլիմպիակոս», ԲԿՄԱ, «Այաքս», «Լիվերպուլ», «Սպորտինգ», «Գալաթասարայ», «Ատլետիկ»:

Չորրորդ զամբյուղ' «Անդերլեխտ», «Ռոմա», «Լուդոգորեց», ԱՊՈԵԼ, ԲԱՏԷ, «Մարիբոր», «Մոնակո», «Մալմյո»:

Դիտումներ: 301 | Ավելացրեց: Ադմին1 | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել