16:10 Կլոպ.Արսենալը անհամեմատ ուժեղացել է | |
![]() Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է արտահայտել «Արսենալի» դեմ սպասվելիք խաղի մասին. -«Արսենալը» շատ նորեկներ ունի: Նրանք անհամեմատ ուժեղ են դարձել՝ ձեռք բերելով Ալեքսիս Սանչեսին եւ Դենի Ուելբեկին: Արսենալը, իրոք, լավ է աշխատել տրանսֆերային շուկայում: Այդ թիմը կայունություն ունի, նրանք հիմա պաշտպանությունից էլ կարող են խաղալ: Կիսապաշտպանությունն էլ է նրանց մոտ շատ ամուր: Եթե նախորդ մրցաշրջանում դուք տեսել եք մեր խաղը «Արսենալի» հետ, ապա դուք նկատած կլինեք, որ լոնդոնցիները լավ են նահանջում եւ արագ հարձակման են անցնում: Չնայած մենք այդ խաղը չենք էլ հիշում: Հետեւություններ անում ենք Պրեմիեր լիգայում «Արսենալի» վերջին խաղերից: Չեմպիոնների լիգան սկսվում է եւ մեկնարկը մեզ համար հեշտ չի լինի: Ցանկալի կլիներ առավել ագրեսիվ խաղալ: Պետք է կենտրոնանալ կարեւոր կետերի վրա, որոնք կարեւոր են ֆուտբոլ խաղալու համար: Մարտավարական առումով պետք է գրագետ խաղալ, որպեսզի մրցակիցը չկարողանա իր ֆուտբոլը խաղալ: Դե հետո էլ մենք պետք է օգտագործենք մեր հաղթաթղթերը: Մի խոսքով, մեզ դժվար աշխատանք է սպասվում,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: | |
|
| |
Երկուշաբթի, 11.07.2016 22:19
Երկուշաբթի, 11.07.2016 22:07
Երկուշաբթի, 11.07.2016 20:31
Երկուշաբթի, 11.07.2016 20:22
Երկուշաբթի, 11.07.2016 20:16
Երկուշաբթի, 11.07.2016 19:30
Հինգշաբթի, 07.07.2016 19:07
Չորեքշաբթի, 06.07.2016 22:21
Չորեքշաբթի, 06.07.2016 21:59
Չորեքշաբթի, 06.07.2016 21:49
Երեքշաբթի, 05.07.2016 17:28
Երեքշաբթի, 14.07.2015 13:41
Երեքշաբթի, 14.07.2015 13:16
Շաբաթ, 11.10.2014 13:39
Շաբաթ, 11.10.2014 13:31
Շաբաթ, 11.10.2014 13:04
Հինգշաբթի, 09.10.2014 15:30
Չորեքշաբթի, 08.10.2014 19:48
Երեքշաբթի, 07.10.2014 15:48
Շաբաթ, 04.10.2014 15:53
