9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 18 » LA TERCERA. ՎԱՐԳԱՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԱՐՍԵՆԱԼ
10:49
LA TERCERA. ՎԱՐԳԱՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԱՐՍԵՆԱԼ

Չիլիի հավաքականի եւ «Նապոլիի» հարձակվող Էդուարդո Վարգասը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում La Tercera-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, ակնկալվում է, որ երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, 24-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնում բուժզննում կանցնի, որից հետո գործարքը կկայանա։

Եթե կողմերը վերջնական համաձայնության գան, ապա Վարգասն «Արսենալում» մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով հանդես կգա, որից հետո լոնդոնյան ակումբը հնարավորություն կունենա ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

Չիլիացի ֆուտբոլիստը «Նապոլի» տեղափոխվել է 2012 թվականին, սակայն մեկ տարի անց վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Գրեմիու», իսկ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղացել է «Վալենսիայում»։

Դիտումներ: 291 | Ավելացրեց: Ադմին1 | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել