13:04 Մոուրինյոն կատակել է Վենգերի վերաբերյալ և ընդգծել «Ռեալում», «Ինտերում» կատարած աշխատանքը | |
![]() «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի` 2014-15թթ. առաջնության մեկնարկից առաջ կատակել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերաբերյալ: Լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ Մոուրինյոն նշել է, որ ինքն ավելի մեծ ճնշման տակ է լինելու, քան մյուս մասնագետները: «Ինչու՞ եմ ես ավելի մեծ ճնշում զգալու... Ոմանք 10 տարի ունեն ինչ-որ բան նվաճելու համար, ես միայն 2 տարի ունեմ»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: Բրիտանացի լրագրողները վստահեցնում են, որ այս կերպ պորտուգալացի մասնագետը ցանկացել է մատնշել` «Արսենալը» 2005 թվականից չէր կարողանում տիտղոս նվաճել, սակայն թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մնում էր զբաղեցրած պաշտոնում: 2013-14թթ. մրցաշրջանում «Արսենալը» վերջ դրեց անհաջողությունը` հաղթելով Անգլիայի գավաթի խաղարկությունում: Նախորդ մրցաշրջանում Մոուրինյոյի թիմը ոչինչ չնվաճեց, սակայն պորտուգալացի մասնագետին դա չի անհանգստացնում: Նրա խոսքով` ինքը «Չելսի» է վերադարձել նոր թիմ կառուցելու համար «Ես սիրում եմ աշխատել և կառուցել: Թեթև աշխատանքն ինձ դուր չի գալիս: Չեմ սիրում նախորդ մարզիչների կատարած աշխատանքի վրա ինչ-որ բան ստեղծել: Ես գլխավորեցի «Պորտուն» այն բանից հետո, երբ թիմը 5-րդն էր առաջնությունում: Երբ տեղափոխվեցի Մադրիդ, որտե՞ղ էր «Ռեալը», որտե՞ղ էր «Ինտերը», նախքան իմ տեղափոխությունը: «Չելսի» վերադարձա այն պահին, երբ թիմ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Ընդ որում` մեկ առաջնությունում, որտեղ տիտղոսի համար պայքարում են 5-6 թիմեր»,-ասել է Մոուրինյոն:
| |
|
| |
Երկուշաբթի, 11.07.2016 22:19
Երկուշաբթի, 11.07.2016 22:07
Երկուշաբթի, 11.07.2016 20:31
Երկուշաբթի, 11.07.2016 20:22
Երկուշաբթի, 11.07.2016 20:16
Երկուշաբթի, 11.07.2016 19:30
Հինգշաբթի, 07.07.2016 19:07
Չորեքշաբթի, 06.07.2016 22:21
Չորեքշաբթի, 06.07.2016 21:59
Չորեքշաբթի, 06.07.2016 21:49
Երեքշաբթի, 05.07.2016 17:28
Երեքշաբթի, 14.07.2015 13:41
Երեքշաբթի, 14.07.2015 13:16
Շաբաթ, 11.10.2014 13:39
Շաբաթ, 11.10.2014 13:31
Շաբաթ, 11.10.2014 13:04
Հինգշաբթի, 09.10.2014 15:30
Չորեքշաբթի, 08.10.2014 19:48
Երեքշաբթի, 07.10.2014 15:48
Շաբաթ, 04.10.2014 15:53
