9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 9 » Օուեն. Ուելբեքն իր խաղով ստիպեց լռել քննադատներին (տեսանյութ)
15:50
Օուեն. Ուելբեքն իր խաղով ստիպեց լռել քննադատներին (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը գովասանքի խոսքեր է ուղղել «Արսենալի» նորեկ Դեննի Ուելբեքի հասցեին: Ուելբեքի դուբլի շնորհիվ Եվրո-2016-ի որակավորման փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Շվեյցարիային:

«Ուելբեքը շատ հնարավորություններ է բաց թողնում, սակայն, կարծում եմ, Վենգերն ուժեղ ֆուտբոլիստի է ձեռք բերել: Նա շատ արդյունավետ չէ, քանի որ միշտ չէ, որ խաղում է հարձակման կրակագծում: Այս անգամ Ուելբեքն իր խաղով ստիպեց լռել քննադատներին: Տղան հիանալի է խաղում: Ամբողջ հավաքականը լավ տեսք ուներ, որակավորման փուլերում մենք միշտ լավ ենք հանդես գալիս»,-գրել է Օուենը Twitter-ի իր պաշտոնական էջում:

 

Դիտումներ: 314 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Ուելբեք | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել