9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 11 » Ուիլշեր. «Արսենալն» ազդանշան տվեց բոլորին
10:35
Ուիլշեր. «Արսենալն» ազդանշան տվեց բոլորին

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը կարծում է, որ Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ3:0 հաշվով տոնած հաղթանակնապացուցում է` «զինագործներն» առաջիկա մրցաշրջանում պատրաստ են պայքարել չեմպիոնության համար:

-Կարծում եմ` մենք ազդանշան տվեցինք բոլորին: Մենք ցանկանում էինք ասել, որ պատրաստ ենք մրցաշրջանին, և այս մեծ հանդիպումը դարձավ փորձությունը, որը թիմը հաջողությամբ հաղթահարեց:

Այն, որ մենք հաղթեցինք գործող չեմպիոնին, չի նշանակում, որ առաջիկա մրցաշրջանում չեմպիոն են դառնալու, բայց չեմպիոնական պայքարին պատրաստ ենք: Հիանալի թիմ ունենք: Անձամբ ինձ համար այս մրցաշրջանն առանձնահատուկ է լինելու,-Ուիլշերի խոսքը մեջբերված է «BBC»-ի կայքից:

 

Դիտումներ: 262 | Ավելացրեց: Ադմին1 | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել