9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 12 » Ուիլշեր. Կարևոր է հասկանալ` միայնակ չես կարող ոչինչ անել
20:03
Ուիլշեր. Կարևոր է հասկանալ` միայնակ չես կարող ոչինչ անել

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերն ընդգծել է, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունները վճռորոշ նշանակություն ունեն ֆուտբոլիստի կարիերայում:

-Կարևոր է հասկանալ, որ միայնակ չես կարող ոչինչ անել: Միշտ պետք է օգնեն թիմակիցները: Հիշում եմ` երբ առաջին անգամ տեղափոխվեցի «Արսենալի» հիմնական կազմ, ավագը Ֆաբրեգասն էր, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ամեն անգամ, երբ ես խնդիրներ էի ունենում, թիմակիցներս կողքիս էին: Խաղից դուրս ևս նրանք միշտ խորհուրդներ էին տալիս:

Պարտական եմ նաև գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին. նա ինձ շատ բան է սովորեցրել: Ես ընդամենը 22 տարեկան եմ, սակայն այնպիսի տպավորություն է, կարծես խաղում եմ շատ երկար տարիներ,-Ուիլշերի խոսքը մեջբերված է «Արսենալի» պաշտոնական կայքից:

Դիտումներ: 394 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Ջեք Ուիլշեր, Ֆաբրեգաս | - Վարկանիշ -: 5.0/1
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել