9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 10 » Սեսկ Ֆաբրեգաս. «Արսենալը» ընդմիշտ կմնա իմ սրտում»
20:58
Սեսկ Ֆաբրեգաս. «Արսենալը» ընդմիշտ կմնա իմ սրտում»

Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ ամբողջովին նվիրվել է «Չելսիին», սակայն «Արսենալն» ընդմիշտ կմնա իր սրտում:

 

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում իսպանացին փայլուն խաղ է ցուցադրում՝ իր հաշվին գրանցելով արդեն չորս գոլային փոխանցում: Սակայն Ֆաբրեգասը չի մոռացել իր անցյալը և ասել է,որ նա միշտ կլինի «զինագործ»:

Երբ ես «Չելսի» տեղափոխվելու որոշում ընդունեցի, չէի մտածում «Արսենալի» դեմ խաղերի մասին: Ես ընդմիշտ կմնամ «զինագործ», և «Էմիրեյթս» վերադառնալը հատուկ պահ կլինի ինձ համար:

«Հիշելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բարսելոնայի» դեմ, կարող եմ վստահ ասել, որ ամեն ինչ արեցի հաղթելու համար: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ես մեծացել եմ «Բարսելոնայում»:

Ես վստահ եմ, որ «Արսենալի» երկրպագուներն ինձ ջերմ կընդունեն: Վստահ եմ, որ նրանք ինձ հասկանում են: Հարմար առիթի դեպքում ես առանց վարանելու կրկին կտեղափոխվեմ «Արսենալ»,մեջբերում է Սեսկի խոսպերը El Pais-ը:

Բացի այդ Սեսկը խոստովանեց,որ իր հետագա կարիերան չէր կարող պատկերացնել «Չելսիում»,բայց դա կյանք է:

«Եթե հինգ տարի առաջ դուք ինձ ասեիք, որ ես կխաղամ «Չելսիում», Ժոզե Մոուրինյոի գլխավորությամբ, ես չէի հավատա, բայց կյանքը փոխվում է»:

«Ես սկսեցի մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին:  Իսպանիայի գավաթի եզրափակչից հետո ես մտածում էի, թե ինչպես  փոխեմ իրավիճակը, բայց ես չէի ցանկանում  խաղալ այնտեղ այլեւս»:

«Հետո ես հանդիպեցի իմ գործակալի  հետ և ասեցի,որ ինձ համար գտնի նոր թիմ եւ որոշ ժամանակ անց մենք ստացանք առաջարկ «Չելսից»: Ինձ համար, դա նշանակում էր վերադառնալ Լոնդոն, այն վայրը՝ որտեղ ես մեծացել եմ, ներկայացրել իմ լավագույն կողմերը ու անհնարինը»:

«Ես խոսել եմ Մոուրինյոյի հետ: Նա ինձ ասաց այն, թե ինչ էի ուզում լսել: Ես զգացի, որ ես գնահատվում եմ ու  հասկացա, որ ես կարեւոր տեղ ունեմ «Չելսիի»  նոր նախագծում», - ասել Ֆաբրեգասը:

 

Աղբյուրը՝ ArmArsenal.com

Դիտումներ: 421 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Ֆաբրեգաս | - Վարկանիշ -: 5.0/1
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել