9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 9 » Թոմաս Վերմալենը ժամանել է Իսպանիա
17:36
Թոմաս Վերմալենը ժամանել է Իսպանիա

«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը ժամանել է Իսպանիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի «Բարսելոնայի» հետ:   

Միայն երեկ հայտնի դարձավ, որ «զինագործներն» ընդունել են Վերմալենին 15 մլն ֆունտով վաճառելու կատալոնական ակումբի առաջարկը: Մինչ այդ խոսվում էր Թոմասի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:

  Ինչպես հաղորդում է Goal-ը, բելգիացի պաշտպանն արդեն Իսպանիայում է և առաջիկա ժամերի ընթացքում տրանսֆերի հետ կապված բոլոր ձևակերպումները կլուծվեն:  

Ավելացնենք, որ «Արսենալի» հետ Թոմասի պայմանագրի լրանալուն մնացել էր մեկ տարի: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չթաքցրեց, որ այս իրավիճակում նախընտրելի էր Թոմասին արտասահմանյան ակումբին վաճառելու տարբերակը: 

Դիտումներ: 275 | Ավելացրեց: Ադմին1 | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել