9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 21 » Վենգեր.Ասթոն Վիլայի դեմ հաղթանակը անհրաժեշտ էր թիմին
10:49
Վենգեր.Ասթոն Վիլայի դեմ հաղթանակը անհրաժեշտ էր թիմին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ կայացած մրցավեճի մասին, որտեղ իր սաները խոշոր հաշվով հաղթանակ են տոնել (3:0):

«Այս հաղթանակը պատասխան էր, որը թիմին անհրաժեշտ էր երեքշաբթի օրը կայացած խաղում պարտություն կրելուց հետո:

«Աստոն Վիլան» բավականին լավ սկսեց հանդիպումը: Նրանք մեկ-երկու վտանգավոր պահ ունեցան, բայց դրանից հետո, մենք վերահսկեցինք խաղի ընթացքը և 3 գոլ խփեցինք՝ երեք րոպեների ընթացքում:

Սա համոզիչ հաղթանակ էր: Գոլերի հեղինակ դարձան՝ Ուելբեկը և Օզիլը, ինչը նույնպես շատ կարևոր է», - Վենգերի խոսքերն է մեջբերել «Զինագործների» պաշտոնական կայքը:

 

Դիտումներ: 313 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Օզիլ, Արսեն Վենգեր, Ուելբեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել