10:21 Վենգեր. Ֆաբրեգասի մասին Չելսիի դեմ խաղից առաջ | |
![]() «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը միշտ կհիշի իր նախկին թիմի դրական ազդեցությունն իր կարիերայի վրա: «Եթե ետ նայենք, կտեսնենք, որ «Արսենալը» և ես դրական ազդեցություն ենք ունեցել նրա կարիերայի վրա: Ոչ ոք չի կարող վիճարկել դա: Ես նրան լավագույնն եմ մաղթում: Նա հիանալի խաղացող և հիանալի մարդ է: Իմ սիրելի ֆուտբոլիստն է: Նա լքեց մեզ, իսկ մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է ընդունենք դա»,-ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակուբի պաշտոնական կայքը: Վենգերը նաև բացատրել է, թե ինչու չի ցանկացել վերադարձնել իսպանացի ֆուտբոլիստին, երբ վերջինս հեռացավ «Բարսելոնայից»: «Երբ նա գնաց մենք գնեցինք Օզիլին, ով հարձակվողական ոճի խաղացող է: Մենք ունենք Կասորլային, մենք ունենք Ուիլշերին, ունենք Ռեմսիին, ունենք Օքսլեյդ-Չեմբերլեյնին: Նրանք բոլորն էլ հարձակվողական ոճի խաղացողներ են: Հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ գնելու կարիք չունեինք: Կարծում եմ՝ այս որոշումը հեշտ է հասկանալ»,-ասել է մարզիչը: ԱՊԼ 7-րդ տուրի շրջանակներում կիրակի օրը կայանալիք լոնդոնյան դերբիում Սեսկ Ֆաբրեգասն ազնականների կազմում խաղադաշտ դուրս կգա իր նախկին թիմի դեմ: | |
|
| |
Երկուշաբթի, 11.07.2016 22:19
Երկուշաբթի, 11.07.2016 22:07
Երկուշաբթի, 11.07.2016 20:31
Երկուշաբթի, 11.07.2016 20:22
Երկուշաբթի, 11.07.2016 20:16
Երկուշաբթի, 11.07.2016 19:30
Հինգշաբթի, 07.07.2016 19:07
Չորեքշաբթի, 06.07.2016 22:21
Չորեքշաբթի, 06.07.2016 21:59
Չորեքշաբթի, 06.07.2016 21:49
Երեքշաբթի, 05.07.2016 17:28
Երեքշաբթի, 14.07.2015 13:41
Երեքշաբթի, 14.07.2015 13:16
Շաբաթ, 11.10.2014 13:39
Շաբաթ, 11.10.2014 13:31
Շաբաթ, 11.10.2014 13:04
Հինգշաբթի, 09.10.2014 15:30
Չորեքշաբթի, 08.10.2014 19:48
Երեքշաբթի, 07.10.2014 15:48
Շաբաթ, 04.10.2014 15:53
