9 Երկուշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 11 » Վենգեր Ուելբեկի տրանսֆերը Վ.Պերսիի տրանսֆերի պատասխանն էր
21:11
Վենգեր Ուելբեկի տրանսֆերը Վ.Պերսիի տրանսֆերի պատասխանն էր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել Դենի Ուլբեկի տեղափոխության վերաբերյալ։

«Մենք վնասվածքի պատճառով կորցրեցինք Օլիվյե Ժիրուին, այդ պատճառով Ուելբեքի ձեռքբերումը կատարյալ տրանսֆեր է «Արսենալի» համար։ Նրա հետ թիմ եկավ նաև թիմային ոգին, ինչը շատ կարևոր է մեզ համար։

Մենք «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառեցինք Ռոբին վան Պերսիին. Ուելբեքի տրանսֆերը նրա հեռանալու պատսխանն է։ Ես գիտեի, որ երբ նրանք գնեցին Ֆալկաոյին ինչ–որ մեկը նրա փոխարեն պիտի հեռանար, բայց աչքերիս չհավատացի, երբ այդ «ինչ–որ մեկը» դարձավ Դենին։

Մենք շատ էինք շտապում նրա հետ պայմանագիր կնքելիս, չէր որ դա տրանսֆերային պատուհանի վերջին օրն էր։ Ամենևին չեմ կասկածել այդ տեղափոխության անհրաժեշտության հարցում»,– հայտարարել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Դենի Ուելբեքի համար «Արսենալը» 20 միլիոն եվրո է վճարել «Մանչեսթեր Յունայթեդին»։

 

Դիտումներ: 466 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Վ.Պերսի, Ուելբեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել