22 Չորեքշաբթի
Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 7 » Վենգերը մեկնաբանել է Մոուրինյուին հրելու դրվագը
15:48
Վենգերը մեկնաբանել է Մոուրինյուին հրելու դրվագը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է «Չելսիի» իր կոլեգայի հետ բախման մասին։

-Դուք ափսոսո՞ւմ եք Մոուրինյուի հետ եղած միջադեպի համար։

-Ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ես պարզապես Ա կետից Բ կետ եմ գնացել, ընդամենն ուզում էի նայել՝ ինչքա՞ն վատ է Սանչեսն իր նկատմամբ խախտումից հետո, սակայն ինձ կանգնեցրին, ընդ որում՝ ակնհայտորեն ոչ բարի նկատառումներով։

-Ի՞նչ ասաց Ձեզ Մոուրինյուն։

-Անկեղծ ասած՝ ես նրան չէի լսում։

-Դուք լա՞վ օրինակ եք ծառայում Ձեր պահվածքով։

-Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում դուք ինձ բարոյախրատական դասեր եք տալու, և ես դրանց հետ չեմ վիճի։ Սակայն ես բավական վաղուց եմ ֆուտբոլում, որպեսզի ինքս որոշումներ ընդունեմ։

-Բայց Դուք հրեցիք Մոուրինյուին։

-Կարող եմ փորձել հրել Ձեզ, և այդ ժամանակ կհասկանաք՝ իրականում ես ինչպես եմ հրում։ Իսկ Մոուրինյուին ես թեթևակի դիպել եմ,-ասել է Վենգերը։

Դիտումներ: 1003 | Ավելացրեց: Ադմին1 | Տեգեր: Արսենալ, Վենգեր, Մոուրինյո, Չելսի | - Վարկանիշ -: 0.0/0
Լրահոս
Խաղի Ֆուտբոլիստ
Հարցում
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Ով է այսօր մեզ այցելել